Մահացել է միջազգային գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը
52 տարեկան հասակում կյանքից հեռացել է միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանը։ Մահվան մասին տեղեկացնում է armchess-ի ֆեյսբուքյան էջը:
Աշոտ Համլետի Անաստասյան ծնվել է 1964 թ. հուլիսի 10-ին: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005 թվականներին, վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին՝ 1992, 1994, 1996, 1998, 2000, 2002 թվականներին:
1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր), 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)։
1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։
2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։ Հավաքականը միայն լրցուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին։