Բրիտանացիները 2 հազար ֆունտ են ծախսել անօթևաններին նվերներ անելու համար
Լոնդոնի բնակիչներն ավելի քան 2 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 2,4 հազար դոլար) են ծախսել Սուրբ ծնունդի առթիվ անօթևաններին նվերներ անելու համար:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ 25-ամյա Օ՛Ռեալ Քիլիանը՝ բարեգործական նախաձեռնության մասնակիցը տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ է պատրաստել և դեկտեմբերի 24-ին այն հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
Քիլիանի հետ ﬕասին նվերները բաժանել են շուրջ 30 բրիտանացիներ: Ինչպես նշվում է տեսանյութին կից գրության ﬔջ, խումբն ուտելիքով, ըմպելիքով և հագուստով օգնել է ավելի քան 200 անօթևան մարդկանց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան