Էնրիկե. «Ես կամ «Բարսելոնում» եմ, կամ ոչ մի տեղ»
«Բարսելոնի» իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ, «Բարսելոնից» բացի, այլ թիմ չի մարզի։ Այս մրցաշրջանի վերջին կլրանա ակումբի հետ Էնրիկեի պայմանագրի ժամկետը, սակայն կողմերը դեռ փոխհամաձայնության չեն հանգել երկարաձգման հարցում։
Իսպանացի 46-ամյա մասնագետը վստահորեն հայտարարել է, որ, «Բարսելոնից» բացի, այլ թիմ չի մարզի։
«Կասկածներ չունեմ, որ աշխարհի լավագույն թիմում եմ, լավագույն ակումբում, որ իմ խաղացողները լավագույններն են աշխարհում։ Այստեղ են իմ տունը, իմ ընտանիքը։
Սակայն կա մի բացասական բան, որը պետք է հաշվի առնեմ։ Նման թիմի հետ աշխատանքը թանկ է նստում ինձ վրա, և ես դա պետք է հաշվի առնեմ առաջիկա մրցաշրջանները պլանավորելիս։ Գիտեմ, որ կամ «Բարսելոնում» եմ, կամ ոչ մի տեղ։ Ակումբը լիարժեք աջակցում է ինձ, և մենք դեռ ժամանակ ունենք»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։