
Կապանում ծննդկան է մահացել
Կապանի բժշկական կենտրոնում 26-ամյա ծննդկան է մահացել: ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանի բջջային հեռախոսահամարն անընդհատ զբաղված է, այս պահին կենտրոնից դեպքի հետ կապված մանրամասներ չկարողացանք իմանալ:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 24-ին Կապանի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք է ընդունված կինը ծննդաբերել է, պտուղը մահացած է եղել: Ավելի ուշ մահացել է նաև կինը: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունը նույն կենտրոնից մեկ այլ ահազանգ է ստացել, որի համաձայն, ծեծի է ենթարկվել բժիշկներից մեկը: Այժմ նյութեր են նախապատրաստվում: