Կապանում ծննդկանի մահը վրա է հասել վիրահատության ժամանակ
«Կապանում մահացած ծննդկանի մոտ կոնսուլտացիաների ընթացքում ախտաբանական որևէ բան չի հայտնաբերվել»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կապանի Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանը, ով եղել է ծնունդ ընդունող ու կնոջը վիրահատող բժիշկը: Նա համարում է, որ ընդունված բժշկական բոլոր միջոցները ձեռնարկվել են, սակայն դրանք օգուտ չեն տվել:
Հղիության 37-38 շաբաթում գտնվող կինը հանկարծ երեխայի խաղը չի զգացել: Նա դիմել է կոնսուլտացիայի բժշկին: Բաժամունքում հետազոտություններից հետո պարզել են, որ տեղի է ունեցել պտղի ներարգանդային մահ:
«Կնոջ մոտ ծննդաբերություն էր սկսել: Մենք զննում ենք կատարել, հասկանալու՝ մնա՞ այստեղ, թե՞ ուղարկենք Երևան քաղաք: Պարզվել է՝ կա արյունային արտադրություն: Որոշում ենք կայացրել պառկացնել, հետազոտել, հնարավորության դեպքում նոր տեղափոխել»,-վիճակը ներկայացրեց բժիշկը:
Կնոջ մոտ ծննդաբերության պրոցեսն արագացել է, դեկտեմբերի 24-ին ժամը 4:40-ին ծնվել է մահացած պտուղը: 5:30 կնոջ մոտ սկսել է արյունահոսություն:
«Մահացած պտուղների դեպքում վտանգ կա, որ ներանոթային արյան մակարդելիության սիստեմը խախտվում է: Դա հաշվի առնելով, մենք մինչ ծննդաբերությունը կատարել ենք մակարդելիությունը բարձրացնող ներարկում:
Ծննդաբերությունից հետո արգանդի կրճատման համար պրոֆիլակտիկ ներարկումներ ենք կատարել: 40 րոպե անց նկատվեց չմակարդվող արյունային արտադրության հոսք, ոնց որ ջուրը»,-ասաց բժիշկը:
ԲԿ-ում որոշում են կայացրել մակարդելիության բարձրացման համար դեղամիջոցներ տալ կնոջը, թարմ սառեցված պլազմա են ներարկել, մառլյայի տամպուներ են դրել, սակայն արյունահոսությունը չի դադարել: Հանրապետության գլխավոր մանակաբարձ-գինեկոլոգի հետ խորհրդակցելուց հետո որոշել են կնոջը վիրահատել:
«Որոշեցինք կատարել վիրահատություն՝ արգանդի հեռացում: Վիրահատության ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ»,-ասաց Ս. Նիկոյանը:
Կոնսուլտացիայի բժիշկը հայտնել է, որ կինը արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Մինչ վիրահատությունը կնոջ մոտ եղել է թթվածնային քաղց, արյան ճնշման անկում:
«Անէսթեզոլոգը, ռեանիմատոլոգը մի քիչ բարձրացրեցին ճնշումը՝ հասցնելով 80/30-ի, նոր գնացել ենք վիրահատության: Վիրահատությունը կատարվել է ընդհանուր անզգայնացմամբ»,-ասաց նա:
Միկոյանը պատմեց, որ վիրահատությունից հետո՝ կնոջ մահվան մասին լսելով նրա ամուսինը հարձակվել է բժկի վրա. «Մի քսան հոգով հարձակվեցին վրաս»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում