ՌԴ Մարդու իրավունքի հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանին
Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը:
ՌԴ-ում վերջինիս պատժի կրման պայմանների և առողջական վիճակի, նախատեսվող այցի հետ կապված հարցերը քննարկվել են նաև նրա ազգականի հետ: