Մոուրինյո. «Մեր ընտանիքները սիրում ու հասկանում են մեզ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է տոնական օրերին տեղի ունեցող հանդիպումների հանդեպ իր վերաբերմունքի մասին։
Ժոզեի խոսքերով՝ տոնական օրերին ֆուտբոլիստներին չի բավարարում ընտանեկան միջավայրից հեռու լինելու փաստը, սակայն այդ օրերին խաղերն ուրախություն են պարգևում միլիոնավոր երկրպագուների։
«Պաշտում եմ «Boxing Day»-ը։ Գիտենք, որ մեր ընտանիքները մեր կարիքն ունեն, սակայն նրանք սիրում ու հասկանում են մեզ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Հարազատները հիանալի գիտեն, որ մենք ապրում ենք ֆուտբոլով ու այս մարզաձևի սիրահարներին յուրահատուկ զգացումներ ենք պարգևում այն ժամանակ, երբ մյուս երկրներում ոչ ոք չի խաղում։ Ուստի մեր մերձավորներն ուրախանում են մեզ համար, որովհետև երջանիկ ենք։ «Boxing Day»-ը յուրահատուկ օր է, երբ հնարավորություն ունենք երջանկացնել ֆուտբոլին սիրահարված այս երկրին»։
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Սանդերլենդին»։