Ուկրաինայում պարադոքս են համարում՝ ինչպես ռուսները չեն հասկանում իրենց ուրախության պատճառը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Յուրի Բիրյուկովը պարադոքսների պարադոքս է համարում այն, որ ռուսաստանցիները չեն հասկանում, թե ուկրիանացիներն ինչու են ուրախացել ՊՆ ինքնաթիռի կործանումից:
«Պարադոքսների պարադոքսն այն է, որ հարևան թաթարների երկրում չեն հասկանում պատճառները, թե ինչու ենք մենք ուրախանում նրանց հրոսակախումբ բանակի 80 զինծառայողների զոհվելու համար: Վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ օդանավը… Միայն մի ցանկություն կա, այդ մոնղոլ-թաթարների դեսպանատուն տանել մի շիշ «Բոյարշնիկ»»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Նրա հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.
«Այդ մե՞նք չենք հասկանում, թե ինչու է պաշտոնական Կիևն ուրախանում 80 զինծառայողների զոհվելուց: Մենք շատ լավ հասկանում ենք այդ պատճառները և վաղուց դրա մասին խոսում ենք: Ուկրաինայում իշխանության են եկել մարդիկ, ովքեր աջակցում են ազգայնականությունն ու ծայրահեղականությունը: Ահա և բոլոր պատճառները: Նրանց հիմա կհասկանանք ոչ միայն մենք»:
Նկատենք, որ հայկական սոցցանցերը, ինչպես միշտ՝ ռուս-ուկրաինական հարցերի քննարկման ժամանակ, հիմա էլ ակտիվ են: Ու եթե ռուսներն ու ուկրաինացիները վիճում են իրար հետ, ապա հայերը՝ հիմնականում իրար մեջ:
Նման մի քննադատականի տակ մի ուկրաինացի գրել է՝ պատերազմը ոչ մեկին չի ազնվականացնում:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Ռուսաստանում սգո օր է
- Ովքեր են եղել կործանված օդանավի ուղևորները
- Կարեն Կարապետյանը ցավակցել է Մեդվեդևին
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վ. Պուտինին