Քաղաքական 19:46 26/12/2016 Հայաստան

Սերժ Սարգսյանը նիստում կարևորել է Վերին Լարսում ԵԱՏՄ երկրների տրանսպորտային միջոցների առանձին անցուղու ստեղծումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. 
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ևս մեկ անգամ ընդունեք իմ ցավակցությունները:

Մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության երկամյա գործունեության ամփոփման համար, բացահայտելու մեր ձեռքբերումները, որոնք, մեր կարծիքով, քիչ չեն: Կարծում եմ, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել նաև խնդրահարույց հարցերի վրա, որոնք խոչընդոտում են մեր միասնական տնտեսական տարածքի լիարժեք գործունեությանը: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի այդ արդիական խնդիրները քննարկվեին մեր բոլոր գործընկերների մասնակցությամբ:

Ցանկանում եմ կիսվել ընթացիկ տարում Միության գործունեության մեր գնահատականներով: Դրական կարելի է համարել այն, որ փոխադարձ առևտրի տեմպերի կրճատումը նվազում է: Դրական դինամիկա է առկա արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունում: Կարծում եմ, որ դեղորայքային և բժշկական ապրանքների շուկայի վերաբերյալ ընդունված մի շարք որոշումները, մինչև 2025 թվականը ծառայությունների 20 սեկտորների ազատականացումը, ինչպես նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգներն իրենց կդրսևորեն մոտ կամ միջնաժամկետ հեռանկարում:

Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ձևավորած հիմքի շնորհիվ, մեզ հաջողվել է զգալի մեղմել արտաքին տնտեսական ցնցումների ապակառուցողական հետևանքները, որոնք առավել զգայուն կլինեին անդամ պետությունների համար Միության ներքին շուկայի բացակայության պարագայում: Փոքր տնտեսություն ունեցող անդամ պետությունների համար ապահովված է «մասշտաբի» էֆեկտը ինչպես ազգային արտադրողների, այնպես էլ երկրի՝ միջազգային շուկայում դիրքավորման համար:

Ցանկանում եմ նաև, որպես մեր ընկերության էական ձեռքբերում, նշել այն փաստը, որ արդյունավետ ներդրվել և աշխատում է բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի մեխանիզմը: Կարծում եմ, որ կարտահայտեմ միասնական կարծիքն այն մասին, որ այդպիսի քայլի նպատակահարմարության և արդյունավետության հետ կապված մեր բոլոր մտավախությունները մնացին ետևում:

Կազմակերպության բոլոր կանոնադրական մարմինները գործում են լիարժեք ռեժիմով և բավականաչափ ինտենսիվորեն, ինչի մասին վկայում է նաև այսօրվա հանդիպման օրակարգը:

Այս ամենի հետ մեկտեղ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արձագանքման տեսանկյունից Միության ներուժն իրացվում է դեռևս ոչ բավարար ծավալով: Որպես հետևանք, Միության ստեղծման և գործունեության հետ կապված բիզնեսի և քաղաքացիների սպասումները, ինչպես նաև վերջինիս դերակատարությունը տնտեսության արդիականացման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում մնում են չիրականացված: Իրավական հիմքը մասամբ ձևավորված է, բայց պահպանվում են ինտեգրացիոն ներուժի օգտագործման սահմանափակումներ, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս օպերատիվ արձագանքել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակին: Մի խոսքով, չնայած լուրջ առաջխաղացումներին, դեռևս բաց են մնում շատ հարցեր:

Մենք պատկերացնում ենք, որ Միությունը պետք է առաջ գնա երկու առանցքային ուղղություններով: Առաջինը` «չորս ազատությունների» լիարժեք ազատականացման ճանապարհին մնացած խոչընդոտների վերացումն է և Միության ներսում ինտեգրացիայի զարգացումը: Երկրորդը` անդամ պետությունների ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, Միության առավել արդյունավետ ներգրավումն է գլոբալ առևտրային համակարգում: Այս երկու ուղղությունները փոխլրացնում են իրար: Ակնհայտ է, որ առանց Միության ներսում արդյունավետ համագործակցության հաստատման, կբարդանա մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքավորումը:

Այս համատեքստում, Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է մեր հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում: Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանված են առաջադեմ, միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումներ: Նշված մոտեցումների կիրառումը կդյուրացնի ապրանքների ԵԱՏՄ սահմաններով հատման գործընթացը, կդարձնի այն թափանցիկ, այդ թվում նաև էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով, ինչն էլ հանդիսանում է մեր խնդիրը:

Դրա հետ կապված, ցանկանում եմ նշել հետևյալ պահը: Այս կամ այն կառավարման համակարգին անցում կատարելիս հարկավոր է բիզնեսին ազատել ավելորդ թղթաբանությունից, ձգտել առավելագույնս համատեղել անհրաժեշտության և բավարարության սկզբունքները:

Հայկական կողմի համար արդիական է նաև ծառայությունների առևտրի հատվածների ազատականացման հարցը: Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում պետական ծառայությունների ոլորտում «մեկ պատուհանի» սկզբունքը կիրառելու ուղղությամբ, լուրջ առաջխաղացում ունենք այս բնագավառում պետականի և մասնավորի կառուցողական փոխգործակցության ապահովման մասով: Պատրաստ ենք պետական ծառայությունների ոլորտում միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու և կիրառելու մեր փորձով կիսվել գործընկերների հետ:

Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածը գրավում է առաջատար դիրքերից մեկը, կուտակված է նշանակալի փորձ, որը կարևոր է օգտագործել տնտեսության ճյուղերի թվային փոխակերպման գործընթացում՝ Միության թվային շուկան ձևավորելիս: Ժամանակակից համաշխարհային աշխատանքի բաժանման գործում մասնակցության և թվային տնտեսության զարգացման ոլորտում արդյունքների հասնելու համար պետք է ունենալ կարևոր ձայն, այդ իսկ պատճառով, մենք հետաքրքրված ենք արդեն 2017 թվականին համաձայնեցված ջանքերով համատեղ ծրագրերի իրականացման, ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման ու իրականացման հարցերում: Մեր կարծիքով, առավել կարևոր կարող է դառնալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, միկրոէլեկտրոնիկայում նախաձեռնությունների իրականացումը, և Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ դրանց իրականացման գործում:

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի առանձնակի ընդգծել համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման կարևորությունը: Հայաստանի առջև սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում մեր առևտրատնտեսական կապը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով: Բայց, ցավոք, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային պայմաններ, բյուրոկրատական գործընթացներ, տվյալ անցակետի աշխատանքը պարբերաբար խախտվում է, ինչը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսվարող սուբյեկտներին: Այս առումով, կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ անդամ պետություններին պատկանող տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղու ստեղծմանը, որը նշանակալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը: Դա մեր երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կտա մեր Միության գործառնության օգտակարության իրական զգացում:

Համակարգված տրանսպորտային քաղաքականության առումով կցանկանայի նշել, որ ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նոր ստեղծվող տրանսպորտային միջանցքների և երթուղիների ընտրության ժամանակ առաջնայնությունը նախ և առաջ պետք է տրվի նրանց, որոնք անցնում են ԵԱՏՄ երկրներով, իսկ դրանց ցանկը պետք է ձևավորվի պետությունների առաջարկների հիման վրա:

Երթուղիները պետք է նպաստեն ԵԱՏՄ երկրների առավել ներգրավվածությանը տարածաշրջանային և միջազգային ենթակառուցվածքային միջանցքների և համագործակցության ծրագրերին:

Ցանկանում եմ անցում կատարել ԵԱՏՄ միջազգային գործունեության թեմային: Ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում մեր Միության հանդեպ հետաքրքրությունն աճում է: Ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն մշակվում էին Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Դա, անկասկած, ընդլայնում է միջազգային ներգրավվածության հնարավորությունները և բարձրացնում ԵԱՏՄ դերը միջազգային հարթակում:

Կցանկանայի առանձին անդրադառնալ Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: Իրանի Նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը:

Մասնավորապես, ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրների և Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար:

Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը:

Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը:

Միաժամանակ, մենք քննարկել ենք Պարսից Ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Ամփոփելով՝ կցանկանայի հույս հայտնել, որ համատեղ ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք ներկայիս ֆինանսատնտեսական դժվարությունները, այլև Միությունն ամրապնդելով ներսից, կբարձրացնենք մեր ինտեգրացիոն միության միջազգային կշիռը:

Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ն ունի խոստումնալից ապագա, ինչը, անկասկած, կծառայի մեր տնտեսությունների զարգացմանը և մեր քաղաքացիների բարօրությանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}