«Տոտենհեմը» պատրաստ է 35 մլն եվրո առաջարկել Մայերի համար
«Շալկեի» կիսապաշտպան Մաքս Մայերը կարիերան կարող է շարունակել «Տոտենհեմում»։ Անգլիական ակումբը պատրաստ է նրա համար վճարել 35 մլն եվրո։ Հնարավոր է՝ գործարքը կատարվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Տոտենհեմը», ի դեպ, անցած ամռանը փորձ կատարել է՝ գնելու Մայերի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն։
«Շալկեի» հետ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը գերմանական թիմի կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 16 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։