Վերջին տուրից առաջ Մարիա Գևորգյանը երրորդն է
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում կազմակերպված «Շարժայի կանանց գավաթ» շախմատի միջազգային մրցաշարում կայացել է 8 տուր։ Մարիա Գևորգյանը վերջին տուրից առաջ 6 միավորով 3-րդ հորիզոնականում է, Արմինե Բաբայանը 5․5 միավորով 5-րդը, իսկ Սուսաննա Գաբոյանը 5 միավորով 10-րը։
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, 7 միավորով առաջին տեղում Գերմանիայի ներկայացուցիչ Աննա Զոզուլիան է, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչ Խայալա Աբդուլան 6․5 միավորով 2-րդն է։ Վերջին տուրում Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը կմրցեն միմյանց դեմ, իսկ Սուսաննա Գաբոյանն ուժերը կչափի Ռանասինգեի հետ։