Օզբիլիս. «Ամենաբարի Սանտան բոլորիդ մաղթում է երջանիկ Սուրբ Ծնունդ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը`որդու միջոցով շնորհավորել է բոլորի Սուրբ ծնունդը: Արազն ինստագրամում նկար է տեղադրել և գրել.
«Աշխարհի ամենաբարի Սանտան բոլորիդ մաղթում է երջանիկ Սուրբ Ծնունդ»:
Հիշեցնենք, որ Օզբիլիսն արդեն ապաքինվել է ուսի վնասվածքից և մասնակցել է Թուրքիայում հանդես եկող «Աստղերի թիմի» բարեգործական խաղին: Հայ կիսապաշտպանն ուսի վնասվածք էր ստացել «Բեշիքթաշի» մարզման ժամանակ: Հոկտեմբերի 29-ին նա վիրահատության էր ենթարկվել: