Միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետում. բնապահպանության նախարար
Բնապահպանության նախարարությունը 2016-ին կատարել է կառավարության գործունության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները։ Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
«Ես ՀՀ բնապահպանության նախարար եմ նշանակվել 2016 թվականի սեպտեմբեր ամսին, այսինքն՝ տարվա սկզբից 9 աﬕս անց։ Ելնելով այդ փաստից՝ ուզում եմ արձանագրել, որ բնապահպանության ոլորտում նախատեսված կառավարության բոլոր ծրագրերը իրականացվել են։ Դրա համար շնորհակալություն եմ հայտնում նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին, ով ջանք է գործադրել տարվա ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ նախարարության համար 2016 թվականի գերակա ուղղությունները եղել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը. «Այս տարի Սևանա լիճ բաց է թողնվել 920,700 հատ իշխան ձուկ: Սևանա լճի ջրի մակարդակը ներկա պահին կազմում է 1900.48 մ, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30 սանտիմետրով»:
Ինչ վերավերում է շրջակա միջավայրին, նա նշեց, որ փորձաքննության է ներկայացվել 196 նախատեսվող գործունեության և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր, բացասական եզրակացություն է տրվել «Վայք Մետալ» ՍՊԸ-ի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բաց հանքի շահագործման մասով, բացասական եզրակացություն այլ նախագծերի ևս տրվել է»:
Մինասյանը շեշտեց, որ կոռուպցիոն ռիսկերը շարունակվում են մնալ խնդիրների շարքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան