Սփյուռքի նախարարությունը գալիք տարին նվիրում է Արցախին
«Ապրիլյան ագրեսիայի ժամանակ սփյուռքը համախմբվեց և կանգնեց Արցախի կողքին, աﬔնուր հայտարարություններ տարածեց, հավաքներ կազմակերպեց»,- այս մասին այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա հայտնեց, որ նախարարությունն ամբողջությամբ աշխատել է ավելի քան 100 համայնքների հետ՝ աշխատանքը համադրելով Արցախի կառավարության և պաշտպանության նախարարության հետ. «Չգտնվեց որևէ համայնք, որ իր բարոյական և նյութական օգնությունը չցուցաբերեր Արցախին: 2016 թվականին սկիզբ դրվեց «Ի՞նչ ես անում դու Ղարաբաղի համար» հսկայածավալ շարժմանը, որին ﬕացան եվրոպական 25 երկրների դպրոցներ, համայնքային կառույցներ: Այն ﬔծ արձագանք գտավ սփյուռքում: Հենց այս պատճառով էլ խորհրդակցելով սփյուռքի ﬕ շարք կառույցների հետ՝ որոշեցինք գալիք տարին նվիրել Արցախին: Ազգովի պետք է հասկանանք, որ Արցախի հզորությունը, խնդրի կարգավորումը Արցախի տնտեսության, կրթության և գիտության, պաշտպանության հզորացուﬓ է»:
Սփյուռքի նախարարը ավելացրեց, որ մանկագիր Նունե Սարգսյանի Արցախի բարբառով գրված գրքերն ուղարկելու են արցախցի երեխաներին. «81-ամյա Սիրան Միսակյան-Բասմաջյանը, ով 16 տարի առաջ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան և ապրում է Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում, իր թոշակով պատրաստում է հագուստ և ուղարկում սահմանաﬔրձ շրջանների զինծառայողներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան