«Յուվենթուսը» «Ռեալին» 60 մլն եվրո կառաջարկի Տոնի Կրոոսի համար
«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոոսի տրանսֆերը։ 26-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը պատրաստ է վճարել 60 մլն եվրո։ Եվ եթե գործարքը կայանա, Կրոոսը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ գերմանացի խաղացողը։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
Թուրինյան ակումբը, որպես այլընտրանքային տարբերակներ, դիտարկում է նաև ՊՍԺ-ի ու «Բարսելոնի» խաղացողներ Մարկո Վերատտիի ու Իվան Ռակիտիչի թեկնածությունները։
Ավելացնենք, որ գերմանացի ֆուտբոլիստների շրջանում տրանսֆերային ռեկորդը պատկանում է Մեսուտ Օզիլին, ով «Ռեալից» «Արսենալ» է տեղափոխվել 50 մլն եվրոյով։