Իրավունք 16:13 27/12/2016 Հայաստան

«Տոնածառի գործով» պաշտպան. Գևորգ Սաֆարյանին նման մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր լինելու համար

«Գևորգ Սաֆարյանը ընդդիմադիր քաղաքական գործիչ է և նրա վերջին տարիների գործունեությունն ուղղված է եղել իշխանություններին պաշտոնանկ անելուն: Եվ փաստորեն մենք գործ ունենք ընդդիմադիր գործչի հետ», -այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «տոնածառի գործով» դատական իստում իր պաշտպանական ճառում հայտարարեց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նկատենք, որ 2015-ի ամանորի գիշերը «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հայտարարել էին, որ դիմավորելու են Ազատության հրապարակում, և Գևորգ Սաֆարյանը փորձել էր փոքրիկ արհեստական տոնածառ տեղադրել, բայց ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավորչ բռնություն գործադրելու համար:

Նա դատարանին տեղեկացրեց, որ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ է կատարվել, բութ գործիքով գիշերվա ժամին հարձակվել են նրա վրա, սակայն այդպես էլ որևէ լուծում չի ստացել հարուցված քրեական գործը, հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվել:

Փաստաբան Հայրապետյանն իր ճառում կարևորեց Սաֆարյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու հանգամանքը և դա չկարևորելու դեպքում արդար դատական ակտ չի կայացվի:

«Սաֆարյանը վերջին 5 տարիները բացառապես զբաղվել է քաղաքական, հասարակական գործունեությամբ և ոչ մի տեղ չի աշխատել: Կազմակերպել է հանրահավաքներ: Այսինքն՝ միենք գործ ունենք մի անձի հետ, որը ոչ թե պատահականությունների զուգորդմամբ միջադեպի է ականատես եղել, այլ մենք գործ ունենք քաղաքական, հասարակական գործչի հետ, և միջադեպն էլ կատարվել է այդ ժամանակ», -հավելեց Հայրապետյանը:

«Տոնածառի գործով» տուժող ճանաչված ոստիկաններից Գեղամ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, դեպքից մի քանի օր առաջ ընդգծված ատելություն պարունակող հայհոյանքներ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում:

«Այսինքն ոստիկանության գումարտակի հրամանատարը, որը պետք է հասարակական կարգը պահպաներ, նման հայհոյանքներ է գրում իր ֆեյսբուքյան էջում: Հետագայում նա հայտարարեց, որ դա իր անձնական կարծիքն է և ոչ թե ոստիկանության: Հետաքրքիր է, եթե նա նման հայհոյանքներ է գրում իր ֆեյսբուքյան էջում, արդյոք փոխվո՞ւմ է իր վերաբերմունքը երբ ոստիկանի համազգեստ է հագնում», -նկատեց պաշտպանը:

Հայրապետյանը դատարանին հիշեցրեց ոստիկան Խաչատրյանի մեկ այլ գրառում ևս, թե երբ հայ ազգը ամանորի գիշերը տոնում է, ուրախանում, «մենք գնում ենք Ազատության հրապարակում զվռնող կապիկներին քշենք այնտեղից»:

«Գեղամ Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ դեպքի օրը ամեն մի հայհոյանքին ինքը պատասխանել է եռապատիկ հայհոյանքով: Հարգելի դատարան, կարծում եմ սա այս գործի համար մեծ նշանակություն ունեցող հանգամանք է: Ստացվում է, որ ՀՀ ոստիկանության ծառայողի պարտականությունն այն է, որ ամանորի գիշերը պետք է հայհոյանքներ ուղղի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ավելին, տեսանյութում տեսանք, որ Գևորգ Սաֆարյանի կողքին կային կանայք ու աղջիկներ: Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանը սարսափելի հայհոյանքներով պատասխանում է Սաֆարյանին, որի շրջապատում կային կանայք ու աղջիկներ», -հայտարարեց փաստաբանը՝ նկատելով, որ դատարանը պետք է գնահատական տա ոստիկանի նման վարքագծին:

Ի դեպ, փաստաբանը դատարանում հայտարարեց, որ պետք չէ արժանահավատ համարել ոստիկան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքները:

Մեղադրանքը պաշտպանող դատախազի հայտարարություններին, թե ոստիկանները դիմել են այդ քայլին ինքնապաշտպանվելու հանգամանքից ելնելով, այսօր Հայրապետյանը հակադարձեց՝ ասելով, թե որևէ քաղաքացի ոստիկաններին ոչինչ չի ասել, ոչ մի բռնություն նրանց նկատմամբ չեն գործադրել:

Փաստաբանը ավարտելով ճառը, հայտարարեց, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է քանի որ նա ընդդիմադիր է և ընդդիմադիր հայացքների համար է հունվարի 1-ից մինչ այժմ ազատազրկման մեջ գտնվում:

«Ուզում եմ ասել, որ ես հավատում եմ, որ դուք կկարողանաք այս ակնհայտ անարդարությունը մեկնաբանել ու հասցնել այն բոլոր անձանց, ովքեր խառնված են Սաֆարյանի անազատության գործին, որպեսզի արդար դատական ակտ կայացվի և Գևորգ Սաֆարյանը դատարանի դատավճռով արդարացվի», -դիմելով նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, հայտարարեց փաստաբանը:

Իր ճառը ներկայացնելու համար ժամանակ խնդրեց Գևորգ Սաֆարյանը, և կողմերի համաձայնությամբ դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 16-ը:

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրողը նաորդ դատական նիստում միջնորդել էր 2,5 տարվա ազատազրկման դատապարտել Գևորգ Սաֆարյանին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}