Թուրք ոստիկանները լրագրողին վիավորելու համար օգտագործել են «հայ բիճ» արտահայտությունը
Թուրքիայում երեկ առավոտյան ձերբակալվել են թուրքական «Diken» հայտնի ընդդիմադիր կայքի լրագրող Թունջա Օղրեթենը, «Yolculuk» թերթի հոդվածների պատասխանատու Էրայ Սարգընը, «Dihaber» կայքի լրագրողներ Օմեր Չելիքը և Մեթին Յոքսուն, ինչպես նաև «BirGün» թերթի լրագրող Մահիր Քանաթը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ձերբակալություններն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքով, տների խուզարկությամբ ու հեռախոսների համակարգիչների և նկարահանող սարքերի հիշողության քարտերի առգրավմամբ:
Հատկապես ուշագրավ է Օմեր Չելիքը ձերբակալությունը, երբ ոստիկանները ծեծի են ենթարկել վերջինիս ու նրան վիրավորելու նպատակով ամենատարբեր հայհոյանքների հետ մեկտեղ օգտագործել են «հայ բիճ» արտահայտությունը:
Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի` ոստիկանները լուսադեմին ներխուժել են Չելիքի տուն, հատակին պառկեցրել լրագրողի մորն ու կնոջը, իսկ Չելիքին ծեծի ենթարկել:
Ոստիկաններից մեկը, ցանկանալով Չելիքին վիրավորել, ասել է. «Դուք բոլորդ հայ բճեր եք»:
Ստամբուլի իր տանից ձերբակալված Մահիր Քանաթի վերաբերյալ էլ տեղեկություն չի տրամադրվում, նույնիսկ 5 օրով արգելվել է նրա՝ փաստաբանի հետ տեսակցությունը:
«Ազատ» Ռադիոյի եթերի պատասխանատու և «ETHA» լրատվական գործակալության տնօրեն Դերյա Օքաթանի նկատմամբ նույնպես ձերբակալության որոշում է կայացվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան