Կաթնամթերքի շուկայում հայտնաբերած խախտումների հետքերով. Ի՞նչ է արվում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կաթնամթերքի շուկայում հայտնաբերած խախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը 8-9 օր առաջ տրամադրել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
«Մենք ուսումնասիրել ենք կաթնամթերքի շուկայի ավելի քան 80 տոկոսն ապահովող ընկերությունների արտադրանքը: Պատճառը ոչ միայն տարվա ընթացքում այդ շուկայի վերաբերյալ հնչած ահազանգերն էին, այլև այն, որ առջևում Ամանոր է ու արտադրական ծավալներն են մեծանալու, և հենց սանիտարական ցուցանիշների մասով էլ եղել են ՀԿ-ի աշխատանքները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Կազմակերպությունը ֆինանսապես ի վիճակի չի եղել լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզել կաթնամթերքում հակաբիոտիկների առկայությունն ու քանակությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նման փորձաքննություն պատվիրել էր ՍԱՊԾ-ն: Պետական մարմինը դրանից հետո ահազանգել էր կոպիտ խախտումերի մասին, դրանից հետո որևէ այլ հաղորդագրություն չեղավ:
Ուշագրավ է, որ ծառայության ստուգումներից հետո կազմակերպության մասնագետները նաև մակնշման խախտումներ է հայտնաբերել:
ՍԱՊԾ-ին տրամադրած տեղեկատվությունից հետո ՀԿ նախագահը որևէ պատասխան չի ստացել, իրականացվող հնարավոր միջոցառումներից էլ անտեղյակ է:
«Խնդրել ենք, որ իրականացրած աշխատանքի մասին տեղեկատվությունը տրամադրեն մեզ: Այս պահին որևէ գրություն չենք ստացել: Մենք տրամադրել ենք հայտնաբերած բոլոր խախտումները, առաջարկել ենք, որ գործընթացի նկամամբ վերահսկողության իրականացումն է: Ի վերջո, բոլորիս նպատակն այս պահին պաշտպանված սպառող ունենալն է»,-ասաց ՀԿ նախագահը:
Պիպոյանի խոսքով, այս օրերին շատ կարևոր էր հոսքագծերի սանիտարական վիճակի վերաբերյալ ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև հակաբիոտիկների առկայության ու քանակների ստուգումը:
«Դրա համար ծառայությունն ունի ռեսուրս: Կաթնամթերքի հիմնական սպառման օրերը դեկտեմբերի 28-ից 30-ն է: Դրանից հետո ռիսկը նվազում է: Շատ կարևոր է, որ մինչև դեկտեմբերի 27-ը իրական աշխատանքներ տարվեն»,-ասաց նա:
Panorama.am-ը կներկայացնի նաև ՍԱՊԾ պարզաբանումը խնդրի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ահազանգում է կաթնամթերքի շուկայի խախտումների մասին
- Մասնագետ. Կաթնամթերքի խախտման մասին հայտարարությունն աչքկապոցի է
- ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրող մի քանի ընկերություններում կոպիտ խախտումներ է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին