Մարիա Գևորգյանը` բրոնզե մեդալակիր
ԱՄԷ-ում ավարտվեց «Շարժայի կանանց գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին՝ 9-րդ տուրում Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը, ովքեր մրցում էին միմյանց դեմ, խաղն ավարտեցին ոչ ոքի հաշվով, իսկ Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց։ Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
9 տուրից բաղկացած մրցաշարում, որի մասնակիցների թիվը 40 էր, 7,5 միավորով հաղթող ճանաչվեց Գերմանիայի ներկայացուցիչ Աննա Զոզուլիան։ Ադրբեջանուհի Խայալա Աբդուլան 7 միավորով դարձավ 2-րդը, իսկ Մարիա Գևորգյանը 6․5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։
Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը նույնպես լավ արդյունք ցույց տվեցին՝ 6 միավորով զբաղեցնելով համապատասխանաբար 7-րդ և 8-րդ տեղերը։