Արոնյանն ընթանում է 2-րդ տեղում
Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Կայացած 5 տուրից հետո 5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի ներկայացուցիչ Անտոն Կորոբկովը:
Լևոն Արոնյանը 4․5 միավորով 2-րդն է, իսկ Լևան Պանսուլաիան 4 միավորով 3-րդը։ Նույնքան միավոր ունի նաև Հրանտ Մելքումյանը, ով լրացուցիչ միավորներով 9-րդն է։ Իսկ Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 3 միավոր։
Ֆավորիտներ Մագնուս Կարլսենը, Անանդը, Իվանչուկը, Լագրավը, Նակամուրան վաստակել են 3․5 միավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան