Ակտիվորեն պետք է մասնակցենք առաջիկա ընտրություններին. Արծվիկ Մինասյան
«Լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ և Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, ես ակտիվորեն ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլ իմ կուսակցության գաղափարները, մոտեցումները պետք է առաջ տանեմ»,-այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլիս ասուլիսի ժամանակ պատասխանելով լարգրողների հարցերին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Տարվա սկզբում երբ նշանակվեցի նախարար, ես հայտարարել եմ, որ ինձ համար առաջնորոդող երեք փաստաթուղթ կա՝ խմբագրված սահմանադրությունը, Հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթը և այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև: Այս բոլոր փաստաթղթերով հանդերձ կա հստակ տեսլական՝ տեսնել Հայաստանը ավելի բարեկեցիկ, շրջական միջավայրի տեսակետից ավելի բարելավված և կայուն զարգացում երաշխավարող համակարգերով»,-նշեց նախարարը:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իրենց ընտրողները, քաղաքացիները տեսնեն, որ այն ինչ հայտարարվում է դաշնակցության կողմից, ոլորտային քաղաքականության առումով առնվազն, եթե ավելի դրական զարգացում չունենա, նահանջ չի ունենում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին