Անտոնիո Կոնտե. «Այժմ յուրաքանչյուր մրցակից ուզում է հաղթել «Չելսիին»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Բորնմուտի» հետ Անգլիայի առաջնության խաղում 3։0 հաշվով տոնած հաղթանակից հետո գովել է իր թիմին։ Դա «կապույտների» 12-րդ անընդմեջ հաղթանակն էր։
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, կարող էինք ավելի շատ գոլեր խփել,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք խաղում էինք առանց կարևոր կատարողների՝ Դիեգո Կոստայի ու Ն’Գոլո Կանտեի, սակայն շատ լավ գործեցինք։ Առաջին անգամ խաղացինք առանց իսկական կենտրոնական հարձակվողի։ Դա մշակել էինք մարզումների ժամանակ։ Ենթադրում եմ, որ դա այժմ օպտիմալ սխեմա է։ Սակայն ես չեմ մոռանում Միշա Բատշուայիին։ Նա շատ տաղանդավոր է։ Միշան դեռ հարմարվում է, և ես հավատում եմ նրան։
Անգլիայում հաղթելն անընդմեջ 12 խաղում հեշտ չէ։ Դա ֆանտաստիկ շարք է։ Հիմա յուրաքանչյուր մրցակից ուզում է հաղթել մեզ»։