Արգենտինային ու Բրազիլիային կառաջարկվի հավաքը կազմակերպել Ուկրաինայում
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն նշել է, որ իր կազմակերպությունն Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականներին կառաջարկի «ԱԱ-2018»-ի նախապատրաստական հավաքը կազմակերպել այդ երկրում։ Նրանք հավաքի շրջանակներում կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել ուկրաինական ընտրանու հետ։
«Մենք կբանակցենք Արգենտինայի ու Բրազիլիայի ֆեդերացիաների հետ։ 2017 թ. խաղացանկն արդեն կազմված է, ուստի դրանում ինչ-որ բան փոխելն անհնար է,- Պավելկոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Իսկ «ԱԱ-2018»-ից առաջ արգենտինացիներն ու բրազիլացիները կցանկանան հավաքն անցկացնել Եվրոպայում։ ՈւՖՖ-ն նրանց կառաջարկի հավաքն անցկացնել Ուկրաինայում»։