Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով մոր և մանկան մահացությունների դեպքերին, մասնավորապես, երկու օր առաջ Սյունիքում գրանցված ծննդկանի և նորածնի մահվան դեպքին՝ նշեց, որ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարել է հանրապետությունում աշխատող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ մասնագիտական դասընթացներ անցկացնել:
«Առողջապահության նախարարությունը Սյունիքի ցավալի դեպքից հետո հանձնարարել է Ռազմիկ Աբրահամյանին վեց ամիս ժամկետով ատեստավորումներ անցկացնել մանկաբարձ-գինեկոլոգների հետ: 900-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, ատեստավորում, որից հետո նրանց կտրվի աշխատելու երաշխիք»,- ասաց Լևոն Ալթունյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ նախարարությունը գերմաներենից թարգմանել է բժիշկների էթիկայի նորմերը: «Ճիշտ է՝ մեր բժիշկները տալիս են Հիպոկրատի երդում, անցնում են «Բժշկական էթիկա» առարկան, բայց մենք որոշել ենք, որ այդ նորմերը նախարարի հրամանով պետք է բոլորի համար պարտադիր լինի»,- նշեց Լևոն Ալթունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կապանում ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործը «ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել» հոդվածով է
- Կապանում ծննդկանի մահը վրա է հասել վիրահատության ժամանակ
- Մերի Մարգարյանի ՀԵԼԼՓ համախտանիշը վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր էր դժբախտ ելքը կանխել
- Ինչո՞ւ Մերի Մարգարյանին կեսարյան հատում չեն արել «Շենգավիթ»-ում
- Հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ
- «Շենգավիթ» Բկ-ում զույգ երեխա ունեցած ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել