Ամստերդամից վերադառնալուց հետո սկյութական ոսկին ցուցադրվելու է Կիևում
Ղրիմի թանգարաններից դուրս բերված սկյութական ոսկու հավաքածուն, որը Ամստերդամի դատարանի որոշմամբ ճանաչվել է Ուկրաինայի սեփականությունը, ուկրաինական իշխանություններին փոխանցելուց հետո ցուցադրվելու է Կիևի պատմության թանգարանում: Նյուզու.քոմ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը:
«Ոսկին հենց վերադառնա Ուկրաինա՝ անմիջապես ցուցադրվելու է»,- հավելել է նա:
Սկյութների ոսկու հավաքածուն, մոտ 500 ցուցանմուշ, Ղրիմից տարվել էր Ամստերդամ ցուցահանդեսի 2014-ի փետրվարին: Երկարատև բանակցություններից հետո Ղրիմի թանգարանները դատարանի միջոցով պահանջել էին, որ նիդեռլանդական թանգարանը կատարի պարտավորությունները և վերադարձնի ցուցանմուշները: Բայց Ամստերդամի դատարանը վճիռ էր կայացրել սկյութական ոսկու հավաքածուն հանձնել Ուկրաինային:
Հարակից հրապարակումներ`
- Ամստերդամի դատարանը վճռել է սկյութական ոսկին հանձնել Ուկրաինային
- Ղրիմի սկյութական ոսկին կմնա Նիդեռլանդներում մինչև դատարանի որոշումը
- Ո՞ւր կվերադարձվի Ամստերդամում գտնվող Ղրիմի մշակութային ժառանգության մաս կազմող սկյութական ոսկին (լուսանկարներ)