Հարություն Խաչատրյանը՝ Ազգային կինոկենտրոնի լուծարման մասին
Ազգային կինոկենտրոն ստեղծելու առաջարկությունը եղել է ռեժիսոր, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ այդ առաջարկությունն արել էր այն ժամանակ, երբ «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառում էին:
«Ես և Միքայել Ստամբոլցյանը չէինք համակերպվում այդ մտքի հետ: Խաբել էին մեծամասնությանը, որ շատ ավելի լավ միջոցներ են իրենց առաջարկելու: Մենք հասկացանք, որ մեծ ավանտյուրա է: Կինոն կործանեցին, ես առաջարկեցի ստեղծել կինոկենտրոն: Աշխարհի տարբեր երկրներում կան կինոկենտրոններ»,- նշեց Հարություն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Ազգային կինոկենտրոնը լուծարելուն և նոր կառույց ստեղծելուն, որը ղեկավարվելու է տնօրենների խորհրդի կողմից:
Նրա խոսքով, կինոկենտրոնները զբաղվում են ոչ թե կինոարտադրությամբ, այլ ընտրում են ծրագրեր, ֆինանսավորում, փորձում ներկայացնել ֆիլմերը աշխարում:
«Մեր կինոկենտրոնն այս տարիների ընթացքում բավականին աշխատանք է կատարել, կինոարտադրության ոլորտում ունենք լուրջ առաջընթաց: Այսօր կինոյի կազմակերպման հարցում փոխվել է մտածողությունը: Տնօրենների խորհուրդը պետք է ամեն տարի փոփոխվի, որպեսզի չդառնա մի խումբ, որը ֆինանսավորի իրենց ծանոթներին, բարեկամներին: Մեզ մոտ դա ընդունված է»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան