Նարեկ Հախնազարյանը նվագում է Ջուզեպե Գվարներիի 1707թվականի գործիքով
Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանն արդեն մեկուկես ամիս է նվագում Ջուզեպե Գվարներիի 1707թվականի պատմական գործիքով: Թավջութակը Նարեկին է հանձնել Կանադյում բնակվող մի չինացի, ով երաժշտի երկրպագուներից է: Պայմանագիրը նախնական կնքվել է երեք տարով:
«Մեծ իրադարձություն է իմ պրոֆեսիոնալ կյանքում: Երազանք է յուրաքանչյուր երաժշտի համար նման գործիք ունենալը: Լեգնդար, ֆանտաստիկ գործիք է: Մեծ պատիվ է ինձ համար այդ գործիքով հանդես գալը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նարեկ Հախնազարյանը:
Նա նշեց, որ վերջին տարիներին անընդհատ հովանավորներ, հիմնադրամներ էր փնտրում, ովքեր իրեն կտրամադրեին լավ գործիք:
«Երեք տարի նվագեցի ժամանակակից, միջին մակարդակի գործիքի վրա: Ծանր է, երբ ուզում ես իրագործես երաժշտական միտքդ, բայց գործիքը չի թույլ տալիս: Գվարներիի գործիքով հնարավորությունները, հորիզոններն անվերջ են»,- ասաց թավջութակահարը:
Խոսելով առաջիկա համերգների մասին, Ն. Հախնազարյանն ասաց, որ հունվարին ելույթ է ունենալու Ամստերդամի, այնուհետև Բեռլինի հանրահայտ համերգասրահներում: Նա նշեց, որ Երևանում տարվա ընթացքում նույնպես կունենա համերգ:
Նարեկն ասաց, որ երբ մի երկրից մյուսն է գնում համերգների, ինքնաթիռի երկու տոմս է գնում՝ իր և թավջութակի համար. «Իմ գործիքն իմ ընկերն է, ընկերուհին է, մտերիմ մարդ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին