Լավ է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը հիվանդանոցային պայմաններում է. Պաշտպան
«Սասնա ծռեր»-ի գործով կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանը, որը առավել հայտնի է «հաց բերող» անվանումով, այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բժիշկների հսկողության ներքո: Այդ մասին այսօր Գյումրու Տեխնոպարկում կայացած արտագնա ասուլիսում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա վստահեցրեց, որ Արթուր Սարգսյանի առողջական խնդիրների հետ կապված հարցը ՄԻՊ աշխատակազմի ուշադրության կենտրոնում է և իրենք այդ հարցով կապի մեջ են պատկան մարմինների հետ:
«Բազմիցս այցելել ենք Արթուր Սարգսյանին և այդ հարցով առողջապահության նախարարության հետ կապի մեջ ենք: Արթուր Սարգսյանին այժմ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Նա այժմ ֆիզիոթերապևտիկ բուժման ու շատ կարևոր բուժման կուրս պետք է անցնի: Լավ է, որ նա հիվանդանոցային պայմաններում է: Բայց միաժամանակ քննարկվում է, թե արդյոք պե՞տք է շարունակել բուժումը քաղաքացիական հիվանդանոցում», -հավելեց Թաթոյանը:
Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, ապա Թաթոյանն ասաց, որ այդ հարցին ՄԻՊ գրասենյակը իրավասու չէ միջամտել, ինչպես նաև իրավասու չեն միջամտել դատաքննություններին:
Ավելի վաղ Սարգսյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, ինչպես նաև նա տարել է ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոտեզավորմամբ: Ա. Սարգսյանի մոտ առկա է նաև որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի: Հիշյալ պատճառներով Ա. Սարգսյանն ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ և ունի հատուկ պայմանների կարիք:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ. Նամակ ՀՔԾ պետին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության տակ. Պարզաբանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, այլ խնդիրներից բացի, ունի որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի. Պաշտպաններ
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը բժիշկների հսկողության տակ է. ՔԿՀ վարչություն
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարը անդրադարձավ «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրմանը
- ՀՔԾ-ն «հաց բերող» Արթուր Սարգսյանի օժանդակության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան