Անկարայի դատարանն արգելել է լուսաբանել ռուս դեսպանի սպանության քննությունը
Անկարայի դատարանն արգելել է լրատվամիջոցներին լուսաբանել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության քննությունը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, դատարանը նման որոշում կայացրել է Անկարայի դատախազության միջնորդությամբ: Արգելքը տարածվում է կասկածյալների ցուցմունքների, ինչպես նաև հանցագործության վայրի տեսանյութերի տարածման վրա: Այն ուժի մեջ կմնա մինչև քննության ավարտը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը սպանվեց դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունենալիս: Սպանություն կատարողը ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշն էր: Տեղի ունեցածը ՌԴ ԱԳ նախարարությունը որակեց որպես ահաբեկչություն, քրեական գործ է հարուցվել միջազգային հաաբեկչական գործողության հոդվածով:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայում ռուս դեսպանին սպանության վարկած՝ օգնել են դեսպանատնից
- Պուտին. Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
- Երևանում մեկ րոպե լռությամբ հարգել են սպանված ռուս դեսպանի հիշատակը
- Ծաղիկներ և մոմեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան