Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի. Լևոն Ալթունյան
Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարը նշեց, որ ինքն արդեն փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել է պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ: «Առողջապահության նախարարությունն է թելադրում խաղի կանոնները, և չի թույլատրվում խախտել այդ կանոնները: Եթե տուգանքները բավական չեն՝ հարցը կքրեականացվի»,- ընդգծեց նախարարը:
Հարցին, թե դեղերը չգրանցողը ոչ թէ վաճառողն է, այլ ներկրողը, արդյոք ճիշտ է քրեական պատասխանատվության ենթարկել դեղորայք վաճառողին, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Կաշառքի ժամանակ քրեական պատասխանատվության է ենթարկվում և´ կաշառք վերցնողը, և´ տվողը: Չի կարող բերողը մեղավոր լինել, վաճառողը` ոչ: Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերի օրինական լինելը, և ի կատարում վերցնի միայն օրինական ներմուծված դեղորայքը»:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն. Լևոն Ալթունյան
- Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Դեղերի մասին» օրենքը
- Նախարար. Վրաստանից բերված դեղերը կեղծված են
- Կամայական մոտեցման արդյունքում սահմանափակվել է դեղերի ներմուծմամբ զբաղվող «Վիտա-ֆարմ» ընկերությամ գործունեությունը
- Ցավամոքիչ դեղերի նշանակումը պետք է խթանվի. Սերգեյ Խաչատրյան
- Հայաստանի դեղերի համակարգում SOS պետք է բարձրացվի. Արամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա