Դամասկոսում ՌԴ դեսպանատունը հարձակման է ենթարկվել
Դամասկոսում Ռուսաստանի դաշնության դեսպանատունը ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել. կրակահերթ տեղացել շենքի ուղղությամբ:
«Դեկտեմբերի 28-ին շուրջ 20 րոպե Սիրիայում ՌԴ դեսպանատունը ահաբեկիչների կողմից կրակահերթի տակ է եղել: Արկերից մեկը, որը երջանիկ պատահականությամբ չի պայթել, ընկել է հենց ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի ներթին բակում: Իսկ երկրորդ արկը՝ դեսպանատան մոտ», - «Russia Today»-ի փոխանցմամբ, տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
ՌԴ արտաքին գերատոսչությունը ընդգծել է, որ կատարվածը դիտարկում են որպես սադրանք և հաստատումն այն բանի, որ ծայրահեղականները մտադիր են «հետագայում ևս տարածել ահաբեկչություն, բռնություն, վախի մթնոլորտ ստեղծել՝ ստոր հարվածներ տեղալով իրենց թաքստոցներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան