«Լիոնը» 30 մլն եվրո է ստացել չինացի բաժնետերերից
«Լիոնը» առաջին տրանշն է ստացել չինացի գործընկերներից։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, «OL Groupe» հոլդինգը, որը ղեկավարում է ակումբի ակտիվները, 30 մլն եվրո է ստացել «IDG European Sports Investment» ընկերությունից, որը «Լիոնի» բաժնետերերի շարքում է։
Ընդհանուր առմամբ՝ «Լիոնը» չինացի ներդրողներից կստանա 100 մլն եվրո։ Այդ գումարը կծախսվի վարկային պարտավորությունները փակելու համար, որոնք առաջացել են ակումբի նոր մարզադաշտի կառուցման պատճառով։ Բոլոր տրանշների ավարտից հետո չինական ընկերությունը կդառնա ակումբի բաժնետոմսերի 20 տոկոսի տերը։