Կլոպ. «Խաղասկիզբը շատ բարդ էր»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Ստոկ Սիթիի» նկատմամբ 4։1 հաշվով տոնած հաղթանակից հետո մեկնաբանել է խաղի ընթացքը։ «Կարմիրները» հաղթեցին ու շարունակում են մնալ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն «Չելսիին»։
«Կրաուչն ու Ալլենը գերազանց աշխատանք կատարեցին։ Խաղալը դժվար էր, երբ գնդակին տիրում էր «Ստոկը»։ Ընդմիջմանը տրամադրվեցինք, խփեցինք երրորդ գոլը, իսկ հետո Սթարիջը փակեց հաշիվը։ Դա շատ կարևոր էր։
Անհամբերությամբ եմ սպասում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, հարգում եմ այդ թիմին, սակայն մեզ համար լավագույն նորությունն այսօրվա հաղթանակն է»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերել է football.ua-ն։