ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում ավտովարկավորում՝ բարելավված պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ավտովարկեր ՀՀ դրամով միաժամանակ 2 ուղղություններով՝ առաջնային և երկրորդային շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներից անձնական (ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից) ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում այն ավտմեքենաների, որոնք ներմուծվել են մինչև հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտովարկ կարող են ստանալ 23 տարեկանը լրացած և վարկի մարման պահին 65 տարեկանից ցածր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Վարկ ստանալու վերաբերյալ հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու նախնական որոշման ընդունման ժամկետը առաջնային շուկայի դեպքում կազմում է մինչև 5 աշխատանքայի ժամ, երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխատանքային օր:
Վարկի ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է վարկառուի/ համավարկառուի և մեքենայի ապահովագրություն:
Վարկի հիմնական պայմաններն են.
• տարեկան տոկոսադրույք՝ 16% ՀՀ դրամով,
• ժամկետ՝ մինչև 7 տարի,
• առավելագույն գումար՝ մինչև 28 մլն ՀՀ դրամ,
• կանխավճար՝ սկսած 20%-ից: