Տրանսպորտի նախարարությունն ու ՊԵԿ-ը թանկարժեք ավիատոմսեր են ձեռք բերել. ՀԺ
ՏԿ նախարարությունը նոյեմբերի 24-28-ը դեպի Մոսկվա 1 բիզնես-դասի տոմս է ձեռք բերել 454.000 դրամով, այնինչ էկոնոմ դասի տոմսը 3-4 անգամ էժան է: Նշենք, որ պետական միջոցներով թանկ տոմս ձեռք բերելու իրավունք ունեն միայն ԱԽ անդամները:
Տրանսպորտի և կապի նախարարությունից չեն կարողացել «Հայկական ժամանակ»-ին պատասխանել, թե ով է եղել Մոսկվա թռչող պաշտոնյան, բայց ասել են, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այդ օրերին Բիշքեկում է եղել: Այս դեպքում նշվում է, որ էկոնոմ դասի և բիզնես դասի տոմսերի արժեքի տարբերությունն ուղևորն իր միջոցներից պետք է վճարի: Դժվար է ասել՝ տվյալ պաշտոնյան իր միջոցների՞ց է վճարել, թե նախարարության հաշվին պրիմիտիվ գողություն է տեղի ունեցել:
ՊԵԿ-ը առանց որևէ բարդությունների ետադարձով դեպի Մոսկվա 1 բիզնես դասի տոմսի համար վճարել է 466.000 դրամ: Այս դեպքում էլ ամենայն հավանականությամբ բիզնես դասով թռչելու և շարքային ուղևորներից իրեն զատելու ցանկություն է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան