Հայ բասկետբոլիստուհիների առաջին մրցակիցներն են Կիպրոսն ու Մոնակոն
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թ. Եվրոպայի աղջիկների մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի բասկետբոլի առաջնության խաղացանկը: Հուլիսի 4-ից 9-ը Մալթայում տեղի ունեցող առաջնությանը մասնակցելու են 5 երկրի հավաքականներ:
Հայաստանի աղջիկների մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Մալթայի, Կոսովոյի,Կիպրոսի և Ջիբրալթարի հավաքականների հետ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստուհիները կանցկացնեն հուլիսի 4-ին` մրցելով Կիպրոսի ընտրանու հետ:
Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը ևս իմացել է իր առաջին մրցակցի անունը: Հուլիսի 25-ից 30-ը Ջիբրալթարում տեղի ունեցող առաջնությանը մասնակցելու են 7 երկրի հավաքականներ:
Հայաստանի աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոնակոյի, Ուելսի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստուհիները կանցկացնեն հուլիսի 25-ին` մրցելով Մոնակոյի ընտրանու հետ: