Արծվիկ Մինասյանը «նշանակալի ավանդի» համար մեդալ է հանձնել Վարդան Այվազյանին. ՀԺ
Երեկ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր ՀՀ Բնապահպանության ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանի կողմից նախկին նախարար Վարդան Այվազյանին «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» անունը կրող մեդալ հանձնելու թեման. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Նշենք, որ բուռն քննարկումների պատճառն այն է, որ Վարդան Այվազյանը բնապահպանության նախարար եղած ժամանակ հայտնվել է մի քանի աղմկոտ կոռուպցիոն պատմությունների մեջ:
Մասնավորապես նրա հարազատներն ու մտերիմները այդ շրջանում դարձել են խոշոր հանքատերեր, ապա այդ հանքերը տասնյակ միլիոնավոր դոլարներով վաճառել այլ անձանց: բացի դրանից, հանքարդյունաբերող օտարերկրյա ներդրողները նրան բազմիցս մեղադրել են կաշառակերության մեջ, և նույնիսկ դրա վերաբերյալ կա այլ երկրներում կայացված դատավճիռներ: Երևի ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանի տեսանկյունից դա «նշանակալի ավանդ» է բնապահպանության ոլորտում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան