Արագ շախմատի աշխարհի առաջնություն․ պայքարը հետաքրքիր է ու թեժ
Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Մրցումային 2-րդը խաղացվել է ևս 5 տուր։ Ընդհանուր կայացած 10 տուրից հետո Վասիլի Իվանչուկը 8 միավորով գլխավորում է աղյուսակը։ Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Մամեդյարովն ու Նեպոմնյաշչին 7․5 միավորով համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղում են, իսկ Լևոն Արոնյանը 7 միավորով՝ 4-րդն է։ Նա հաղթել է Կորոբկովին, պարտվել Մամեդյարովին և ոչ ոքի խաղացել Նեպոմնյաշչիի, Կարլսենի և Գրիշչուկի հետ: 7 միավոր ունեն նաև Կարլսենը, Անանդը, Կորոբկովը, Գրիշչուկը, Լին, Դոմինգեսը։
Հրանտ Մելքումյանն արագ շախմատի աշխարհի առաջնության 10-րդ տուրից հետո 6․5 միավորով կիսում է 11-20-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով նա 15-րդն է և ետևում է թողել ֆավորիտներից մի քանիսին։ Վլադիմիր Հակոբյանն իր ակտիվում գրանցած 6 միավորով կիսում է 21-29-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով նա 25-րդն է։