Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է խաղի ժամանակ կախարդանքը
Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուանդայի առաջնության ժամանակ գրանցված միջադեպի հետևանքով արգելել է խաղի ժամանակ զբաղվել կախարդությամբ: Բանն այն է, որ Մուսա Կամարան հանդիպման ժամանակ ինչ-որ իր է դրել մրցակցի դարպասպաձողի կողքին, անհասկանալի ինչ-որ բաներ շշնջացել և 12 րոպե անց գոլ խփել՝ փրկելով իր թիմին պարտությունից:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, ֆեդերացիայի կողմից արգելգն ուժի մեջ կմտնի որոշումից անմիջապես հետո, իսկ ֆուտբոլիստը կախարդելու համար կտուգանվի 116 եվրոյով: Եթե թիմն օգտագործի կախարդանք, ապա կտուգանվի 3400 եվրոյով և կպատժվի տուգանային 3 միավորով: