Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով կլինի Չինաստանում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը այսօր հյուրախաղերով մեկնում է Չինաստան, որտեղ էլ կդիմավորի Ամանորը։
ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդական նվագախումբը հրավերը ստացել է Պեկինի մշակույթի և ժամանցի կորպորացիայի (Beijing Culture and Entertainment Corporation) կողմից։ Նվագախումբն ունենալու է երկու համերգ՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 2-ին, Չինաստանի Հայկոու քաղաքում։
Հայ երաժիշտների համերգային ծրագրերում ներկայացվելու են արիաներ իտալական հանրահայտ օպերաներից (Վերդի, Պուչինի), Մոցարտի, Չայկովսկու, Բիզեի, ինչպես նաև չինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան