Ռուսաստանում փորձարկել են քաղցկեղի դեմ դեղամիջոցը, որը «ֆանտաստիկ» արդյունքներ է ցույց տվել
Ռուսաստանում ընթանում են օնկոլոգիայում առաջին հայրենական դեղամիջոցի փորձարկումները, որի արդյունքները տպավորել են բժիշկներին:
«Առաջին հայրենական արտադրության դեղամիջոցի առաջին փորձարկումներն են ընթանում: Այն ֆանտաստիկ արդյունքներ է ցույց տվել՝ մելանոմի մետաստազները չեզոքացնելու առումով»,- Россия 24-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան:
Նախարարը նկատել է, որ Ռուսաստանը այն երկրներից է, որը զբաղվում է քաղցկեղը մոլեկուլի միջոցով չեզոքացնող դեղամիջոցների ստեղծմամբ:
Նախարարը նաև ներկայացրել է, որ 2016 թվականի ընթացքում Ռուսաստանում օնկոլոգիական հիվանդացությունների թիվը զգալի նվազել է: Հատկապես նվազել է հիվանդացությունը մանուկների շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում