Ռոնալդուն՝ տարվա մարզիկ Եվրոպայում
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է մայրցամաքի լավագույն մարզիկ։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Ռոնալդուն հաղթել է տարվա արդյունքներով կազմակերպված հարցմամբ, որին մասնակցել է 27 տեղեկատվական գործակալություն։
Պորտուգալացին, ով այս տարի հաղթել է Եվրոպայի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում, վաստակել է 204 միավոր։
Երկրորդ տեղն զբաղեցրել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարրեյը՝ 180 միավորով, իսկ լավագույն եռյակը 136 միավորով եզրափակել է հունգարացի լողորդուհի Կատինկա Հոսսան։