Սեյրան Օհանյան. Քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ պաշտոնանկությունից հետո հանրության հետ շփվում է իր նորաստեղծ ֆեյսբուքյան էջով, այսօր դարձյալ գրառում է կատարել՝ պատասխանելով իր ներկայացմամբ, էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին:
Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը համարվո՞ւմ է իշխանական նախագիծ, Օհանյանը հայտարարել է. «Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և պատասխանում եմ՝ ՈՉ»:
Իսկ մյուս հարցին, թե ուղղորդո՞ւմ են արդյոք իրեն ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագահները, Օհանյանը պատասխանել է. «Ես՝ Սեյրան Օհանյանս, կրկնում եմ՝ քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից:
Վստահեցնում եմ ինձ հետ թիմ կազմող հայրենանվեր մարդկանց, քաղաքական գործիչներին, մարտական և զինակից ընկերներին, ովքեր քաղաքական պայքարում կանգնելու են իմ կողքին, որ մենք լինելու ենք ժողովրդի հետ՝ հանուն ազգային գաղափարների, նրա անվտանգության և խաղաղ արարումի:
Կուզեի նշել, որ իմ գործունեության ընթացքում զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ պետության բոլոր նախագահների օրոք՝ ծառայել եմ ոչ թե անձերին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ուստի անընդունելի եմ համարում «պրիմիտիվ» շահարկումները»:
Այնուհետև իրեն հարցազրույցների համար դիմող լրագրողներին փոխանցել է հետևյալը. «Իմ ծրագրային գործունեության ընթացքում ունեմ ժամանակահատված՝ նախատեսված մամուլի ասուլիսների համար, որոնց մասին նախապես պատշաճ կծանուցվի: Խոստանում եմ մշտապես անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել ինձ ուղղված հարցերին»:
Հարակից հրապարակումներ`
- Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց ղարաբաղյան խնդրի լուծման, ֆունդամենտալ սխալ է. Սեյրան Օհանյան
- Իմ և Սեյրան Օհանյանի համագործակցությունը խորանում է. Դալլաքյան
- Սեյրան Օհանյան. Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան