Արթուր Աբրահամն ու փոքրիկ Գրիգորը շնորհավորում են
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ամանորյա շնորհավորանքներին: Արթուրը որդու՝ Գրիգորի հետ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Շնորհավորում եմ բոլոր իմ երկրպագուների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հայ բռնցքամարտիկը պետք է ռևանշ-մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ, սակայն այն չեղարկվել էր, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել էր արմունկը:
Մեր հայրենակիցը դադարեցրել էր մարզումները: Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ: