ԱԳՆ. Պաշտոնական Երևանը համապատասխան աշխատանքներ է իրականացնում
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս պահին համապատասխան աշխատանքներ է իրականացում Հայաստանի պետական սահմանի հատվածում Ադրբեջանի կողմից ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ելնելով իրավիճակից բխող պայմաններից՝ նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում»,-ասաց ԱԳՆ ներկայացուցիչը՝ չհայտնելով այլ մանրամասներ:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՀՀ ՊՆ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ հայկական կողմն ունի երեք զոհ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ սահմանի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով կան զոհեր
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան