Անա Իվանովիչը հայտարարել է կարիերան ավարտելուն մասին
Սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը հայտարարել է մեծ սպորտից հեռանալու մասին. 29-ամյա Անան այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան թենիսում։ Դա բարդ որոշում էր, բայց ունեմ մի բան, որը կարող եմ տոնել։ Թենիս եկա, երբ 5 տարեկան էի, իմ ծնողներն այս ողջ ժամանակահատվածում աջակցել են ինձ, նույնիսկ այն ժամանակ, երբ 2008 թ. հաղթեցի «Ռոլան Գարրոսում»։ Հասա այն ամենին, ինչի մասին նույնիսկ երազել չէի կարող։ WTA-ի 15 կոչում եմ նվաճել, 5 անգամ հանդես եկել Ֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչում։ Ես կարծում եմ, որ այս ամենը վատ չէ հասարակ սերբ աղջկա համար։
Ցանկացած մարզաձև հիանալի ֆիզիկական մարզավիճակ է պահանջում։ Վնասվածքները հետապնդում էին ինձ, իսկ ես ուզում եմ հանդես գալ հնարավորությունների 100 տոկոսի սահմաններում։ Ափսոս, որ այլևս չեմ կարող դա անել, ուստի կշարժվեմ առաջ։ Կդառնամ սպորտի դեսպան, ուզում եմ ուժերս փորձարկել գեղեցկության ու նորաձևության ոլորտում։ Բացի այդ, UNICEF-ում աշխատելու ավելի շատ ժամանակ կունենամ»,- նշել է Իվանովիչը։