Արցախի նախագահը պարգևատրել է զինծառայողների ու ազատամարտիկների
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն:
2016 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, միջոցառման ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր Տավուշի մարզում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: