ՀԱՊԿ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, այն որակել որպես սադրանք:
«ՀԱՊԿ քարտուղարությունում խիստ մտահոգությամբ են ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը:
ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ընթացքում կիրառվեց ծանր զրահատեխնիկա:
Թվում էր՝ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի շնորհիվ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացն առավել կակտիվանա:
Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի կանոնավոր խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որի հետևանքով զինծառայողներ են զոհվել, լուրջ անհանգստություն է առաջացնում»,-ասված է Բորդյուժայի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Զինված ուժերում վիրավորներ չկան, հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. ՀՀ ՊՆ
- ՀՀ սահմանի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով կան զոհեր
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան