ՄԻՊ ներկայացուցիչը դիվերսիոն հարձակման հետքերով անհապաղ մեկնել է Չինարի գյուղ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը այսօր անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ՊՆ-ն տեղեկացրել էր, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման հետևանքով սպանվել է երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:
«Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում Է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները: Խիստ դատապարտման է ենթակա և անթույլատրելի մարդուն, այդ թվում՝ զինվորական ծառայողին կյանքից զրկելն այն պայմաններում, երբ բացակայում է հարձակման որևէ հավանականություն:
Խիստ դատապարտելի է ռազմական գործողություն նախաձեռնելը բնակելի գյուղի մոտակայքում և այն էլ առավոտյան ու ցերեկային ժամերի, ինչը իրական է դարձնում գյուղի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունը և ադրբեջանական զինված ուժերի այդպիսի մտադրությունը», -նշվումէ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ:
Տեղեկանում ենք նաև, որ փաստահավաք աշխատանքների կատարման արդյունքների հիման վրա կտրվեն հիմնավորված գնահատականներ՝ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Զինված ուժերում վիրավորներ չկան, հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. ՀՀ ՊՆ
- «ՏԱՍՍ». Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի սահմանին զինված բախման վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում
- «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան