Վալվերդեն ամռանը կարող է գլխավորել «Բարսելոնը»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի շտապում որոշում կայացնել՝ կապված ակումբում իր ապագայի հետ։ 46-ամյա մասնագետը, ում պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ. հունիսի 30-ը, մտածելու համար ժամանակ է խնդրել։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Եթե Էնրիկեն հեռանա «Բարսելոնից», կատալոնցիների համար առաջնահերթ տարբերակը կլինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, որի պայմանագրի ժամկետը նույնպես կլրանա առաջիկա ամռանը։
Ավելացնենք, որ 1988-1990 թթ. Վալվերդեն հանդես է եկել «Բարսելոնում»։